Քաղաքական

Տոյվո Կլաարը Հայաստանում է՝ մյունխենյան հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում է։

Նա իր թվիթթերի միկրոբլոգում գրել է․ «Վերադարձել եմ տարածաշրջան՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար։ Սկսում ենք Երեւանից։ Անհամբեր սպասում եմ առավոտյան լավ հանդիպումների»: