Քաղաքական

Տիգրան Ավինյանը երիտասարդներին է ներկայացրել Երևանում կատարվող աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կուսակցության անդամ և համակիր երիտասարդների հետ։

Ներկա էին նաև ՔՊ Վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը։

Տիգրան Ավինյանը երիտասարդներին է ներկայացրել վերջին շրջանում Երևանում կատարվող մեծածավալ աշխատանքի և խոշոր նախագծերի ընթացքի մասին տեղեկատվություն, լսել է երիտասարդների առաջարկներն ու պատասխանել նրանց հարցերին։