Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հանդիպումներ կունենա կանցլերի և նախագահի հետ
Քաղաքական
23 Փետրվարի, 21:42
Մարտի 2-3-ը նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, որտեղ տեղի կունենա վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Կառավարությունից հայտնեցին նաև, որ հանդիպում է նախատեսված Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։