Քաղաքական

Քերոբյանը ընդունել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական ընկերության ղեկավարին

Քերոբյանը ընդունել է  «Berlin Economics» անկախ խորհրդատվական ընկերության  ղեկավարին

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող գերմանական տնտեսական թիմի, «Berlin Economics» անկախ խորհրդատվական ընկերության (GET/BE) ղեկավար Ռիկարդո Ջիուչիին։

Բեռլին Էքոնոմիքսը ֆինանսավորվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից, վերջինս էլ քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական ծառայություն է մատուցում Արևելյան Եվրոպայի երկրներին՝ այդ թվում ՝ Հայաստանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրածնային էներգետիկային, արևային կայանների կիրառմանը, ներդրումային հնարավորություններին, միգրացիոն հոսքերին և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական