Քաղաքական

ՀՀ դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները փլուզվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի դեմ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած հայցի մերժմանը։

Նրա խոսքով՝ ՀՀ նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Ադրբեջանի պահանջը մերժելով՝ արձանագրվեց, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում ականապատումների մասին ՀՀ դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները փլուզվեցին, «ինչը չափազանց կարևոր է»։