Քաղաքական

Ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել միջանցքը բացելու կոչը՝ իշխանության ամենաբարձր օղակից

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»։

«Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու՝ կոնկրետ գործողությունների բացակայությունը կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների», - ասել է նա։