Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

«Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումն ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Քաղաքական

21 Փետրվարի, 20:52

Փետրվարի 21-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ  Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Քննարկելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման՝ Գալուզինը նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումն ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Հարավային Կովկասում կայունությանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը