ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։
«Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 20-ին մասնակցել եմ «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է
շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:
Ծանոթացել եմ ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Շրջայցի ընթացքում այցելել եմ նաեւ հայկական տաղավար»,- այս մասին ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։