Քաղաքական

«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը լուծելու պատմական հնարավորություն ունեն»․ Բլինքեն

«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը լուծելու պատմական հնարավորություն ունեն»․ Բլինքեն

Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո ապահովելու կայուն խաղաղություն: Այս մասին ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Նա հավելել է, որ կողմերը կրկին պատրաստ են ուշադրությունը սևեռել խաղաղ բանակցությունների վրա՝ այդ թվում ուղիղ զրույցի միջոցով։ 

«Միացյալ Նահանգները հավատարիմ է այս ջանքերին աջակցելու համար՝ լինի դա անմիջապես մեր գործընկերների հետ, լինի նմանատիպ եռակողմ ձևաչափով, թե միջազգային այլ գործընկերների մասնակցությամբ»,- ընգծել է :

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական