«Կշարունակենք աջակցել Նիկոլ Փաշինյանին»․ Մակրոն
Քաղաքական
17 Փետրվարի, 22:40Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է, որ իր ելույթի առանցքային թեման Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է, բայց «չպետք է մոռանալ Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր։
«Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչն անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում։ Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը։ Ես սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք կշարունակենք աջակցել և համագործակցել նրա հետ»,- ասել է Մակրոնը։
Հետևեք մեզ Telegram-ում