Քաղաքական

«Կշարունակենք աջակցել Նիկոլ Փաշինյանին»․ Մակրոն

«Կշարունակենք աջակցել Նիկոլ Փաշինյանին»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է, որ իր ելույթի առանցքային թեման Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է, բայց «չպետք է մոռանալ Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր։ 

«Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչն անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում։ Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը։ Ես սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք կշարունակենք աջակցել և համագործակցել նրա հետ»,- ասել է Մակրոնը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական