Քաղաքական

Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին խոսվել է դեռ 2017թ-ից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե Անիի պատմական կամրջի վերանորոգման աշխատանքները կապ չունեն հայ-թուրքական ներկա երկխոսության հետ։ Ըստ նրա՝ այդ մասին խոսվել է դեռ 2017թ․։

«2023թ․ փետրվարին հայտարարել են, որ Անիի պատմական կամուրջը պետք է համատեղ վերանորոգեն։ Բայց դեռ 2017թ․ Թուրքիայի մշակույթի և տրանսպորտի նախարարներն այցելել են կամրջի մոտ և խոսել նրա ապագայի մասին։ 2019 թվականին դրա մասին խոսել է նաև Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարևոր է, և այդ թվում նաև կամուրջը պետք է վերանորոգվի։ 2019թ․ հունիսի 23-ին Թուրքիայի նախկին տրանսպորտի նախարարը հայտարարում է, որ Թուրքիայի երկաթուղիները մրցույթ են հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար։ Չկար դեռ հայ-թուրքական կարգավորման գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ։ Իրականում հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգումը որևէ կապ չունի»,- հայտարարել է Գեղամ Մանուկյանը։

Նա նաև նշել է, որ կառավարությունը դեռ 2020թ. 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել Մարգարայի կամրջի ճանապարհի նորոգման համար։