Հայաստանն ու Բելառուսը համատեղ արդյունաբերական ծրագրեր կիրականացնեն
Քաղաքական
17 Փետրվարի, 17:55
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում:
Հետևեք մեզ Telegram-ում