Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.28

EUR407.75

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքական

17 Փետրվարի, 16:23

 Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Բյորն Բերգեին՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերած աջակցության համար: Գրիգոր Մինասյանն ընդգծել է իրականացված մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության ոլորտներում գրանցած առաջընթացը: 

Նախարարը կարևորել է նաև արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրականացված աշխատանքները, ինչպես նաև ԵԽ աջակցությամբ իրականացված պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման, տարբեր գործիքների պիլոտավորման, վերապատրաստումների իրականացման, վերասոցիալականացման ծրագրերի մշակման և գնահատման ուղղությամբ: 

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև երկուստեք համագործակցության շրջանակներում հաշտարարության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները:
Նախարարն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի տրամադրած փորձագիտական կարծիքի կարևորությունը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ նախատեսող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհավորել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Բյորն Բերգեն ընդգծել է երկուստեք համագործակցության կարևորությունն ու նշել, որ այն տարիների ընթացքում ամրապնդվում է: Նա ողջունել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը և ընդգծել, որ նախանշված ուղղությունները համընկնում են ԵԽ քաղաքականությանը:
Բյորն Բերգեն վստահություն է հայտնել, որ արդեն իսկ իրականացված աշխատանքները նպաստելու են արդարադատության ոլորտի զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը