Քաղաքական

Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական