Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»։
Հիշեցնենք՝ Նազելի Բաղդասարյանը հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։