Քաղաքական

Պլանավորվում է ԱԳ նախարարի այցը Սիրիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պլանավորվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա։

«Մենք պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիա, և եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, այդ այցն առաջիկայում կկազմակերպենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելուն՝ վարչապետը նշել է. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»։