Քաղաքական

Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ (ԱՐՄԵՆՊՐԵՍ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: