Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

«Որոշ խնդիրների շուրջ կարելի է սպասել հայ-թուրքական պայմանավորվածություններ». թուրքագետ

Քաղաքական

15 Փետրվարի, 20:39

Թուրքիայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Radar Armenia-ի հետ զրույցում թուրքագետ Նելլի Մինասյան ասաց, որ բոլոր գործընթացները, այդ թվում այս այցը, պետք է դիտարկել մինչև երկրաշարժը եղած գործընթացների համապատկերում։ Նրա դիտարկմամբ՝ մինչ այս աղետը Հայաստանի և Թուրքիայի միջև կար որոշակի երկխոսություն, և երկրաշարժն էլ մի առիթ է այս երկխոսության ակտիվացման համար։ 

«Հայաստանը օգնություն առաջարկեց, և թուրքական կողմն ընդունեց, իսկ երեկ իմացանք, որ արտգործնախարարն է մեկնելու Թուրքիա։ Այս այցի ընթացքում պետք չէ սպասել, որ բեկումնային ինչ-որ բան կփոխվի հայ-թուրքական հարաբերություններում։ Ամեն դեպքում, Թուրքիայի ղեկավարության կողմից լսել ենք հիմնական պահանջները։ Բայց կարելի է սպասել պայմանավորվածություններ ինչ-որ խնդիրների շուրջ»,-ասաց Նելլի Մինասյանը։

Թուրքագետի խոսքով՝ այդ պայմանավորվածությունները կարող են վերաբերել սահմանի հատուկ ռեժիմին, ուղիղ բեռնափոխադրումներին առնչվող խնդիրներին կամ էլ զբոսաշրջության հետ կապված հարցերին, բայց հարաբերությունների կարգավորման հետ կապված քայլերին նպաստող այլ զարգացումներ չեն դիտարկվում։ 

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը