Քաղաքական

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ․ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ԱԺ-ն համաձայնություն տվեց «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու գործով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։ Երեկ էլ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել։

Հայկ Մագոյան