Քաղաքական

Ցանկության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել. Սարգիս Խանդանյան

Ցանկության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Թուրքիա երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն ուղարկելուն և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։ 

Նա նշել է, թե Հայաստանը պետք է միշտ արձագանքի աղետներին. «Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նման աղետներին, հատկապես, այսպիսի մասշտաբներով աղետներին ու առաջարկի օգնություն»։

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ըստ Խանդանյանի, հումանիտար օգնությունը դրական ազդակ կարող է լինել հարաբերությունների կարգավորման գործընթացում. «Այո, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հույ ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին ու ավելի արագ արդյունքներ կտեսնենք»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական