ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թվիթերում գրել է.
«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։