Քաղաքական

Ռուսաստանի ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ներդրված ջանքերը և լուրջ հեռանկարները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով արդյունավետ աշխատանքների հարցում. Վեդանտ Պատել

Ռուսաստանի ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ներդրված ջանքերը և լուրջ հեռանկարները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով արդյունավետ աշխատանքների հարցում. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, ԵՄ մեխանիզմների կամ ԵԱՀԿ-ի միջոցով:

Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է մեզ համար մշտական առաջնահերթություն:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքներին [արևմտյան նախաձեռնությունների հասցեին], փաստը այն է, որ Ռուսաստանի ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ներդրված ջանքերը և լուրջ հեռանկարները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով արդյունավետ աշխատանքների հարցում»։  

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին են վկայում այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական