ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Тransparency international» հակակոռուպցիոն կազմակերպության՝ «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022» զեկույցին, որտեղ ՀՀ-ն որոշակի նահանջ է գրանցել։
Վարչապետը նշեց, որ փորձում են հասկանալ՝ ինչն է նման ետընթացի պատճառը. «Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար, որովհետև հակակոռուպցիոն ռազամավարության մեջ այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ու մինչև 2026թ. գործողությունների որոշակի պլան ունենք, և այս ցուցիչի՝ թեկուզ ոչ շատ մեծ, ոչ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»։