Քաղաքական

Տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն. ԻԻՀ դեսպան

Տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն. ԻԻՀ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը։

«Իրանի դիրքորոշումը հետևյալն է` տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն։ Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ ասել է Զոհուրին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական