ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների պահանջին, հայտարարել է, թե ՀՅԴ-ն ԱԺ-ում երբեք այդքան մեծ կազմով ներկայացված չի եղել, ինչպես հիմա. ««Հայաստան» դաշինքում «վլաստը» վերցրել եք, էլ ի՞նչ կա մտածելու։ Մի քանի հոգի մարդ է մնացել, որ ՀՅԴ-ական չեն, էդ էլ ցուցակը մաքրվելով, ինչ-որ բաների բերումով կվերցնեք։ Ինչների՞դ է պետք նոր ընտրություն։ Մենք պատրաստ ենք, կգնանք, ավելի շատ ձայն կհավաքենք, բայց, այ, ՀՅԴ-ն ու արբանյակներն այստեղ կամ չեն հայտնվի, կամ շատ քիչ քանակով կհայտնվեն։ Նոր ընտրությունների մասին մի խոսեք, դա ձեզ ձեռք չի տալիս»։