Քաղաքական

Սարգիս Խանդանյանն` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քվեարկության արդյունքները։ Ըստ քվեարկության՝ 68 կողմ ձայնով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը։

Նշենք, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: