Քաղաքական

Համոզվա՞ծ եք, որ այդ սխեմաներում ներգրավված չեն եղել նաև դատախազության աշխատակիցներ. Գուրգեն Արսենյանը՝ դատախազին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց, թե տեղի ունեցածը ՀՀ-ն կերակրատաշտի վերածած մարդկանց կողմից օպերատիվ աշխատանքն է եղել։ Ըստ Արսենյանի՝ նրանք ՀՀ-ն գրավել են հենց դրա համար, որ երկիրը վերածեն կերային բազայի։

Արսենյանը միջնորդությունը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել է՝ համոզվա՞ծ է, որ այդ սխեմաներում ներգրավված չեն եղել նաև դատախազության աշխատակիցներ. «Որովհետև այն ժամանակ դատախազությունը նույնպես հանդիսանում է այդ կազմակերպված հանցագործության սխեմայի մաս. իրենք իրականացնում էին ծածկադմփոց»։