ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ գլխավոր դատախազից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ստացվել, որ ունենալով կայացած բանկային համակարգ, փողերի լվացման դեմ պայքարի ստորաբաժանումներ, հնարավոր են եղել սահուն նման գործարքներ կատարել։
«Համակարգային կոռուպցիային վերաբերող գործերի գրեթե մեծ մասի վերջին կամ նախավերջին համակարգը բանկային համակարգն է»,- ասել է դատախազը՝ հավելելով, որ պատճառները խորքային են։ Ըստ նրա, բանկերը փողերի լվացման սխեմային անմասն չեն եղել։