ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղեկացրել է, որ Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է և այս պահին էլ գտնվում է վերականգնման փուլում։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալու հարցը:
Խամոյանը նաև մանրամասնել է, թե ինչու չեն մասնակցում ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է միջնորդագիրը. «Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր մասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում հստակ դրան անդրադարձել է, ներկայացրել այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին՝ փորձել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղել»: