Քաղաքական

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը. նախարարը կգա խորհրդարան

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը. նախարարը կգա խորհրդարան

Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստում քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։ Նման առաջարկով հանդես են եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

Ինչպես Radar Armenia-ն տեղեկացավ  ԱԺ կայքից, Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։

Նախատեսվում է, որ հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական