ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է 1-2 օրվա ընթացքում դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, եթե Հայաստանը դիմի. «Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետև, ինչպես նույն հարցազրույցում նշվեց, այդ կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, և վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի»։
ԱԺ նախագահը խոսել է Լաչինի փակ միջանցքի մասին։ Հարցին՝ հույս կա՞, որ այն կբացվի, նա նշել է. «Չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորական երևույթ։ Աշխարհի համար դա չի կարող և չի մնալու սովորական․ մենք հետամուտ ենք լինելու։ Աշխարհում կա կոնսենսուս – 1 կամ 2 կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և դրա պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ-ն։ Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»։