ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու հերթական միջնորդագիրը խորհրդարանում քննարկվում է դռնփակ ռեժիմով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ ներկայացվելիք միջնորդագիրն օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում, հետևաբար պետք է քննարկվի դռնփակ։
Պետական գաղտնիքներին հասանելիություն չունեցող պատգամավորները և այլ աշխատակիցները լքել են նիստերի դահլիճը։