ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ փակ հանդիպումից։
Քոչարյանի խոսքով, հանդիպումն անցել է համերաշխ։ ԱԺ-ում պաշտպանության նախարարը թվերով ներկայացրել է, թե առաջնագծի որ հատվածներում, ինչպիսի դժվարություններով ինչ խնդիրներ են լուծվել. «Այսօր էլ կան զորամասեր, որ խնդիրներ ունենք և ընդդիմությունն էլ ընդունեց, որ միասնաբար այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասել է նա:
Այսօրվա փակ հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ. ընդդիմադիրները մասնակցել են հանդիպմանը։ «Ընդդիմությունը պարոն Պապիկյանից շատ կարևոր տեղեկատվություն ստացավ, որը կարծում եմ իրենց առողջ մտածումների տեղիք կտա,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա. «Համերաշխությունն անվտանգության հարցերում մեր կարևոր ձեռքբերումը պետք է լինի, և այսօր ոնց որ թե այդ նախանշանները պետք է դրվեն»։