ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական երկխոսությանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ. «Ուզում եմ վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ անկեղծորեն ներգրաված լինելու այս գործընթացում, և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական ավարտի հասցնելու։ Որոշ առաջընթաց կա, մեր ընկալմամբ պրոցեսը մի փոքր դանդաղ է, բայց այնուամենայնիվ, դրական է, որ մենք ունենք դրական արձանագրումներ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ու Թուրքիան որոշել են վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։
Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին. «Չնայած հարաբերությունների և իրադարձությունների ողջ բարդությանը ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:
Մենք, որպես 1988թ. ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն մենակ չմնա»: