Քաղաքական

ԱԺ-ում կրքերը թեժացան

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթի վերջում կրքերը թեժացան, ու փոքր լեզվակռիվ եղավ նրա ու ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի միջև։

Մարտուն Գրիգորյանն, անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարությանը, ասաց. «Աղջնակին արձագանքեմ, չնայած, որ այդքան էլ սազական չէ ինձ, խորհուրդ եմ տալիս Սրբազանի անունը տալուց կոռեկտ լինել»։

Հակոբ Արշակյանն էլ, հիշեցնելով, որ ելույթի ժամանակը սպառվել է, ասաց. «Պարոն Գրիգորյան, այսուհետ բայրացակամ կլինեք, հարգանքով կարտահայտվեք ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Սա չեմ ասում, որ պատասխանեք։ Պահանջում եմ, որ ԱԺ ամբիոնից...այո՛, ես եմ ասում... պարոն Գրիգորյան, խնդրում եմ՝ այսուհետ նման կերպ չարտահայտվել ԱԺ պատգամավորների հասցեին»։