Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ «նախորդ որոշումներն ուժի մեջ են»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ նիստը։ ԱԺ այսօրվա օրակարգում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:
Հայկ Մագոյան