Քաղաքական

Զորամասը գրավադրվել է 18 մլն դրամով

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկմանը դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել է, թե որքան է գնահատվել օտարված զորամասը։ 

Ըստ դատախազի՝ գրավադրված անշարժ գույքի գումարը երկու անգամ փոփոխվել է, և 1 հողամասի համար վճարվել է 18 մլն դրամ. «Վերջնական արժեքը փորձաքննությունը կտա։ Միայն մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնեմ, որ ի սկզբանե գույքն անօտարելի էր»։