Քաղաքական

«Եկել է ժամանակը նրան ազգային հերոսի կոչումից զրկելու և այդ ինստիտուտը վերանայելու». Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին

«Եկել է ժամանակը նրան ազգային հերոսի կոչումից զրկելու և այդ ինստիտուտը վերանայելու». Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ ԱԻ նախկին նախարար, այժմ կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվող Անդրանիկ Փիլոյանը դատավճռի դեպքում զրկվի ազգային հերոսի կոչումից։

Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասել է. «Կարծում եմ` եկել է ժամանակը իրեն զրկելու այդ կոչումից և վերանայելու ազգային հերոսի ինստիտուտը։ Պետք է հասկանալ` այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պե՞տք է շարունակեն մնալ... Կարծում եմ՝ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, այդ մարդիկ չպետք է մնան ազգային հերոս»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական