Քաղաքական

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա

Հայաստանը  փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին. տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Radar Armenia-ն վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ տեղեկացել էր, որ այդ ուղղությամբ կազմակերչական աշխատանքներ են ընթանում. «Ինչպես Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել և՛ Սիրիային, և՛ Թուրքիային։Այս ուղղությամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական