Քաղաքական

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

Չեն ընդունվել Ազգային ժողովի խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող որոշումների նախագծերը: