Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Քաղաքական
4 Փետրվարի, 21:43
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։
Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։