Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Рус Eng

«Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը»․ ՀՀ նախագահ

Քաղաքական

4 Փետրվարի, 23:26

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։

Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում