Ղազախստան աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Փետրվարի 3-ին վարչապետը մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և Պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ալմաթի ավարտվել է:
 
                
             
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                