Քաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսականների հետ

Հունվարի 31-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի հետ (Իլինոյս, դեմոկրատ)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ 

Մակունցը իր «Թվիթերի» էջով էլ տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Յանգ Կիմի հետ և քննարկել Հայաստանի առաջնահերթությունները, խաղաղության գործընթացը և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամը։