Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
3 Փետրվարի, 12:44
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա գրանցել. «Հայաստանի և ԵՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ծագման երկրի միջոցով ապրանքների ներմուծումն աճել է ավելի քան 50%-ով»։
Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ն շահագրգռված է ընդհանուր էներգետիկ շուկայի զարգացմամբ և այս ուղղությամբ չլուծված խնդիրների վերացումով։ «Դա վերաբերում է նաև գազի ընդհանուր շուկայի և էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորմանը»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ ներկայումս մշակվում են էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայական պայմանագրերի կնքման հարցեր. «Լուծվում է նաև երրորդ երկրների (Հայաստանի դեպքում՝ Վրաստանի տարածքով) էլեկտրաէներգիան փոխանցելու հարցը»։