Radar Armenia-ի տաղավարում հյուրընկալվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Մասնավորապես, անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը, Սուրենյանցը նշել է, որ խաղաղապահ առաքելությունը մեծ հաշվով մնում է Արցախի ժողովրդի ապահովության միակ երաշխիքը, անկախ իր բոլոր թերություններից.
«Չլինի խաղաղապահների ներկայությունը, այնտեղ վստահաբար հայեր չեն մնալու: Մյուս կողմից` մենք տեսնում ենք խաղաղապահների անզորությունը Լաչինի միջանցքի բացման հարցում, այսինքն` սև-սպիտակ պրիզմայով գնահատելի չէ: Այո, ռուսական խաղաղապահների ներկայությունը միակ երաշխիքն է, բայց կան հարցեր, որոնք քննարկման անհրաժեշտություն ունեն: Դրա համար պետք չէ բանակցություններից փախչել, պետք է գնալ հանդիպումների սեփական օրակարգով, առանց վախենալու հանդիպել Մոսկվայում ադրբեջանցիների հետ, որովհետև նրանցից է կախված միջանցքի փակ մնալու հարցը»,- ասել է բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում։