Քաղաքական

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին և նվաճումներին, ինչը նպաստել է երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Դրա վառ վկայությունն է ՄԱԿ անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող անդամակցությունը, ինչպես նաև այս տարի Մեծ Քսանյակի և Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը։

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ դարավոր պատմական կապերի և փոխվստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համակողմանի զարգացմանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։