Քաղաքական

Հույս ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսնել ուղիղ երկխոսություն․ Նեդ Փրայս

ԱՄՆ Պետդեպամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե իրենք հույս ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսնել ուղիղ երկխոսություն։

«Մենք շարունակելու ենք ներգրավվել նրանց միջև ուղիղ երկխոսությանը, որը երկարատև խաղաղության հասնելու միջոցն է։ 

Մենք այժմ մտահոգված ենք Լաչինի միջանցքի խնդրով, որտեղ հումանիտար դրությունը վատթարանում է։ Առևտրային և ճանապարհորդական ազատ տեղաշարժի խոչընդոտումը Լաչինի միջանցքով առաջացնում է բնակչության համար ուտելիքի, վառելիքի և դեղորայքի պակասի խնդիր։ Մարդիկ այդ ճանապարհից կախվածություն ունեն, քանի որ բազային ապրանքները դրանով են ստանում։ Բնական գազի և այլ առաջին անհրաժեշտության ծառայությունների պարբերական ընդհատումները էլ ավելի են սրում հումանիտար ճգնաժամը։

Մենք ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնման կոչ ենք անում։ Կարիք ունենք լուծման, որը կերաշխավորի ԼՂ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը։ Եվ հույս ունենք, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով»,– ասել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում։