Քաղաքական

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցադիմում է ներկայացրել

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Թվիթեր» իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ հայցադիմում է ներկայացրել.

«2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հայցադիմում, որը մանրամասն ներկայացնում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից»,- ասվում է Կիրակոսյանի գրառման մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում։